Հայաստանում նախատեսվում է ներդնել թափոնների կառավարման ինտեգրված համակարգ

Հայաստանում նախատեսվում է ներդնել թափոնների կառավարման ինտեգրված համակարգ

ՀՀ կառավարության 2026-2031թթ․ ծրագրով թափոնների կառավարման ոլորտում նախատեսվում է ներդնել հանրապետության ողջ տարածքն ընդգրկող աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինտեգրված համակարգ։ Կառավարության նպատակն է ստեղծել թափոնների կառավարման ամբողջական շղթա՝ աղբահանությունից մինչև դրանց վերամշակում։

Ծրագրի համաձայն՝ համակարգը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին՝ ապահովելով գոյացող թափոնների պատշաճ հավաքումն ու հեռացումը։

Միաժամանակ նախատեսվում է ավելացնել վերամշակվող թափոնների մասնաբաժնի հարաբերակցությունը գոյացող թափոնների նկատմամբ։ Դրան ուղղված միջոցառումների թվում կառավարությունը նախատեսում է վարքաբանական փոփոխության խթանման արշավներ և տեսակավորված թափոնների հավաքման ծրագրեր։

Ծրագրով նախատեսվում է նաև կառուցել առնվազն մեկ նոր սանիտարական աղբավայր։

Շարունակելի

Օգոստոս 27, 2026 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր