ՄԱԴԱՆԻ ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԴԱՆԻ ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԷկոԼուր

Մադանի մկնդեղի գերեզմանոցի հետազոտությունները կմտնեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստեղծված ՀՀ տարածքում առկա թունաքիմիկատների գերեզմանոցների եւ պոչամբարների սպառնալիքների կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի ծրագրի մեջ:

Այդ մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը: Հետազոտություններն անցկացվել են Ալավերդու Օրհուս կենտրոնի եւ «Անահիտ» հասարակական կազմակերպության կողմից եւ կշարունակվեն  աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում, որի կազմի մեջ մտնում են հասարակայնության ներկայացուցիչներ: Մինչեւ 2011 թ. ապրիլի 10-ը խումբը պետք է մշակի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության  արձագանքման հանձնաժողովի քննարկմանը ներկայացնի արգելված թունաքիմիկատների, վտանգավոր քիմիական թափոնների վայրերի` պոչամբարների եւ ՀՀ տարածքում առկա թունաքիմիկատների գերեզմանոցների սպառնալիքի կառավարման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:

Փետրվար 03, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր