ԳԱՐՈՒՆԸ ԵԿԱՎ, ԻՍԿ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՅՆԵՐԸ ԴԵՌ ՏԵՂՈՒՄ ԵՆ

ԳԱՐՈՒՆԸ  ԵԿԱՎ, ԻՍԿ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՅՆԵՐԸ ԴԵՌ ՏԵՂՈՒՄ ԵՆ

www.1in.am

Ներկայումս ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գարնանը կարող է լուրջ վտանգ ներկայացնել քաղաքի համար:

Ինչպես մեր հետ զրույցում նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը` գերեզմանոցում սողանքային գործընթացներն ուժեղացել են, իսկ գարնան անձրեւներին հետո դրանք էլ ավելի կուժեղանան: Իսկ սա խոսում է այն մեծ վտանգի մասին, որ գերեզմանոցը կարող է մասամբ փլուզվել¸ իսկ թույնը` տարածվել քաղաքով մեկ:

Դե իսկ 1976 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ կառուցված Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում այժմ թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որից 512 տոննան առաջին և երկրորդ կարգի վտանգավորության նյութեր են:

Բնապահպանության նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած տեղեկանքում նշվում է, որ նախարարությունը իրավիճակի լուծում է համարում` թունաքիմիկատների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման տարբերակներից` մեկ այլ երկիր դրանց արտահանումը, որը պետք է իրականացվի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

Սակայն թե երբ նախարարությունը կանցնի գործի, առայժմ պարզ չէ:

Մարտ 03, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր