

ԱրմԻնֆո
163 երկրների էկոլոգիական վարկանիշի համաձայն, որ կազմել են ԱՄՆ փորձագետները, Հայաստանն զբաղեցնում է 76-րդ տեղը: ԱՄՆ փորձագետները հաշվի են առել ջրի, օդի վիճակը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունը: Մասնագետների կարծիքով, պարզվել է, որ էկոլոգիական իրավիճակը Հայաստանում փոքր-ինչ ավելի բարվոք է, քան Ադրբեջանուն (84-րդ տեղ), և մի քիչ ավելի վատ, քան Վրաստանում (59-րդ տեղ):
«Իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ երկրին հնարավորություն չի ընձեռում ավելի բարձր տեղ զբաղեցնել վարկանիշների ցուցակում», - ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «ԷկոԼուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նա ընդգծել է, որ հանրապետությունում առկա է հողի և ջրապաշարների աղտոտման ինտենսիվ գործընթաց: Այդ ֆոնի վրա, նրա ասելով, երկրում չեն գործում բնական պաշարների վերականգնման մեխանիզմները, ինչը կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի: «Դժբախտաբար, հանրապետությունում մոռանում են էկոլոգիայի մասին, երբ խոսք է գնում բիզնեսի և փողերի հետևից ընկնելու մասին», - նշել է Զարաֆյանը:
Էկոլոգների շրջանում առավել մտահոգույթուն է հարուցում Հայաստանի ջրային պաշարների վիճակը. գետերն աղտոտվում են արդյունաբերական թափոններով, փոքր ՀԷԿ-երը կառուցվում են մի շարք նորմերի խախտումներով: Պակաս մտահոգիչ չէ նաև Սևանին առնչվող իրավիճակը, որը հայտնվել է մի շարք ընկերությունների ուշադրության կենտրոնում, որոնք ցանկանում են արտադրություն սկսել լճի հարևանությամբ: Ընդ որում, ինչպես նշել է Զարաֆյանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը թուլացրել է իր դիրքերը և, գործնականում, ոչ մի ազդեցություն չունի գործընթացների վրա:
Մարտ 16, 2011
