Նուբարաշենի թունաքիմիկատների գրեզմանոցում տիրող իրավիճակի հետազոտությունը մոտենում է ավարտին

Նուբարաշենի թունաքիմիկատների գրեզմանոցում տիրող իրավիճակի հետազոտությունը մոտենում է ավարտին

ԱրմԻնֆո

Նուբարաշենի թունաքիմիկատների գրեզմանոցում տիրող իրավիճակի հետազոտությունը մոտենում է ավարտին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է լեհական Ecotech Polska ընկերութան գլխավոր տնօրեն Դոմինիկ Վոևուդկան: Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին Ecotech ընկերությունը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ ստորագրել էր Նուբարաշենի գերեզմանոցը վնասազրծելու վերաբերյալ հուշագիր: Դ.Վոևուդկայի խոսքերով, համաձայնությունը կրում է շրջանակային բնույթ և առայժմ չի ենթադրում ծրագրային գործողություններ: «Հաշվի առնելով, որ ներկայումս միջազգային փորձագետները չեն վերլուծել գերեզմանոցի ու նրա շրջակայքի վտանգի աստիճանը, նախագծի իրականացումը շարունակվում է: Աշխատանքի տևողության վրա ազդել են  նաև կլիմայական պայմանները»,-նշել է Դ.Վոևուդկան:

 Ներկայումս գերեզմանոցի հետազոտությունները, որոնք իրականացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մոտենում են ավարտին: «Լաբորատոր տվյալների վերլուծությունից հետո մենք կարող ենք ավելի հանգամանորեն սահմանել գերեզմանոցի թափոնների ծավալը, որոնք վնասազերծում են պահանջում: Այդ ժամանակ էլ մենք կներկայացնենք աշխատանքների ժամանակացույցն ու ֆինանսական նախահաշիվը»,-պարզաբանել է Դ.Վոևուդկան: Նա նշել է, որ ընկերության պլանների մեջ են մտնում Նուբարաշենի գերեզմանոցում անմիջական աշխատանքների իրականացումը, որպեսի նվազագույնին հասցվի թափոնների տեղափոխումը: Ecotech-ը գերեզմանոցում աշխատանքները նախատեսում է սկսել հայկական գործընկերոջ` «Էկոպրոեկտ» ՍՊԸ հետ միասին:

Սկսած 1996 թվականից Ecotech ընկերությունն իրականցնում է պոմպակայաների, ինչպես նաև կենցաղային ու արդյունաբերական թափոնների մաքրման համակարգերի մոնտաժի և գործարկման աշխատանքներ: Նուբարաշենի թունաքիմիկատների գորոզմանոցը կառուցվել է 1976 թվականին, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ: Այնտեղ թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որի 512 տոննան պատկանում է վտանգավորության առաջին և երկրորդ դասերին:

Մայիս 31, 2011 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր