ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄՇԱԿՎԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբը հունիսի 10-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ըստ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդագրության, աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր:

Ա.Բաղդասարյանն առաջարկել է Եվրոմիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նապատակով կազմակերպել քննարկումներ եվրոպացի փորձագետների մասնակցությամբ: Նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի վերջին քննարկման ներկայացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ռազմավարության հայեցակարգային դրույթները:

Հունիս 11, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր