Հայաստանի կիրճերը վերածվում են աղբավայրերի

Հայաստանի կիրճերը վերածվում են աղբավայրերի

ԷկոԼուր

Հայաստանի հպարտությունը համարվող կիրճերը, որոնց ռելիեֆները պատկերվում են բացիկների վրա, վերածվում են աղբավայրերի: Աղբի խնդիրը չի կարողանում լուծել նաեւ Եղվարդը: «Մենք հսկայական աղբավայրեր ունենք: Մարդիկ աղբը նետում են ուր պատահի, նույնիսկ ոռոգման ջրանցք: Եւ ոչ ոք չգիտի, թե ով է դրա համար պատասխանատու, եւ ում կողմից է կառավարվում»,- ասում են Եղվարդի Օրհուս կենտրոնի ակտիվիստները: Հարցը պատահական չէ, քանի որ կենցաղային աղբի վերացման հարցով զբաղվող  ընկերությունների մասին պաշտոնական կայքերում տեղեկատվություն չկա: Եթե այն մատչելի լիներ, ապա հնարավոր կլիներ դիմել նրանց ոչ միայն նախազգուշացումներով, այլեւ առաջարկներով, օրինակ`  օգնել հավաքել աղբը, ընկերության հետ միասին դաստիարակչական աշխատանքներ անցկացնել եւ այլն: Սակայն դեռեւս աշխատում է միայն հայտնի ձեւաչափը` ինքան քիչ գիտեն մեր մասին, այնքան լավ, բայց ու՞մ համար լավ:



Նոյեմբեր 24, 2011 at 16:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր