

ԷկոԼուր
Հայաստանում մեծ մաքրությունը կսկսի սեպտեմբերի 15-ին: Այն իրականացնում է Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի մաս կազմող և «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությունը: Աղբահավաքն անցկացվելու է Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների եւ անհատների անմիջական մասնակցությամբ: Աղբահավաքը մեկնարկելու է առավոտյան ժամը 10:00-ից եւ ավարտվելու է 17:00-ին: «Կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանը և ներդրմանը:
Այստեղ Դուք կգտնեք մասնակից կազմակերպությունների ցանկը, մաքրման աշխատանքների համակարգողների կոնտակտային տվյալները և մաքրման վայրերը:
Ցանկանում եք միանալ մաքրման աշխատանքերին:
Ընտրեք ցանկում նշված վայրերից մեկը, կապնվեք համակարգողի հետ, վերցրեք Ձեզ հետ ձեռնոց ու տոպրակ և մաս կազմեք համահայաստանյան ամենալայնածավալ բնապահպանական ակցիային:
Միասին ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ կերտել ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ…»,- մասնավորապես ասված է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման մամլո հաղորդագրության մեջ:
«Let's Do It!» համաշխարհային շարժման հիմքում է ընկած 2008թ-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը: Էստոնացի մի խումբ երիտասարդներ ընդամենը 6 ամսվա ընթացքում համախմբել են ավելի քան 50 000 կամավորների, ովքեր 1 օրվա ընթացքում Էստոնիայի ողջ տարածքում մաքրել են ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբ:
Սեպտեմբեր 12, 2012 at 13:13
