

ԷկոԼուր
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կայացավ ամենամեծ համահայկական աղբահավաքը: Սեպտեմբերի 15-ին մոտ 3000 մարդ դուրս եկավ փողոց` մաքրելու Հայաստանն աղբից: Ակցիան կազմակերպել էր «Let’s do it» շարժումը: Շարժման շրջանակներում աղբահավաքին մասնակցեց մոտ 2300 մարդ Հայաստանի բոլոր մարզերում` 50 ընտրված վայրերում: Միեւնույն օրը Երեւանի քաղաքապետարանի երիտասարդական հանձնաժողովի «Երեւանը մեր տունն է» ծրագրով 400 հոգի էլ աղբահավաք իրականացրեց մայրաքաղաքում: «Հավաքվեց 600խմ կենցաղային աղբ»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:
«Let's Do It!» համաշխարհային շարժման հիմքում է ընկած 2008թ-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը: Էստոնացի մի խումբ երիտասարդներ ընդամենը 6 ամսվա ընթացքում համախմբել են ավելի քան 50 000 կամավորների, ովքեր 1 օրվա ընթացքում Էստոնիայի ողջ տարածքում մաքրել են ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբ:
Սեպտեմբեր 18, 2012 at 19:52
