«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն կզբաղվի թափոններից մոլիբդենի կորզմամբ ամոնյակի օգնությամբ

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն կզբաղվի թափոններից մոլիբդենի կորզմամբ ամոնյակի օգնությամբ

ԷկոԼուր

Նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը կքննարկի «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման լիցենզիա տալու մասին» որոշման նախագիծը:

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին լիցենզիա տրամադրելու հարցը քննարկվել է 2012թ. մայիսի 16-ին  ՀՀ  վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում եւ օգոստոսի 30-ին Բնապահպանության նախարարության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ: Մայիսի 16-ի քննարկման արձանագրության մեջ նաեւ գրված է. «Կազմակերպության կողմից ներկայացվել են ... անվտանգության վկայագիրը, ինչը պայմանավորված է մոլիբդեն պարունակող թափոնների վերամշակման տեխնոլոգիական գործընթացում  ամոնյակի օգտագործմամբ, որի նախագծային ընդհանուր քանակը կազմում է 15 տոննա»: Օգոստոսի 30-ի հանրային քննարկման արձանգրության մեջ նշված է. «Թափոնների վերամշակման համար որպես հումք օգտագործվելու են նավթաքիմիական արդյունաբերության բանեցված մոլիբդեն պարունակող կատալիզատորներ, որոնք չնայած գտնվում են թափոնների ցանկում, սակայն համարվում են բավական թանկարժեք երկրորդային հումք: Այն պարունակում է մինչեւ 21 տոկոս մոլիբդենի օքսիդ: Կատալիզատորները ներկրվելու են նավթ վերամշակող երկրներից: Ըստ առաջարկվող տեխնոլոգիայի` այդ կատալիզատորներից կկորզվի պարունակվող մոլիբդենը, իսկ առաջացած թափոնը կարող է օգտագործվել որպես ջերմակայուն բաղադրիչ»:

Նշենք, որ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Լուսանկարը` 1in.am կայքի

Նոյեմբեր 08, 2012 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր