

ԷկոԼուր
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում օգոստոսի 3-ին` ժամը 10:30, տեղի կունենա աղբահավաք: Աղբահավաքը նախաձեռնել են Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ակտիվ երիտասարդները: Տեղեկացնում է Ճակատը:
«Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել առավել մաքուր ու հաճելի քաղաքում և անտարբեր չեն իրենց քաղաքի նկատմամբ, միանալ այս նախաձեռնությանը: Կհանդիպենք այգու մուտքի մոտ։ Ձեր հետ բերեք ռեզինե ձեռնոցներ և հնարավորության դեպքում մեծ տոպրակներ»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:
Սա Ճակատի նախաձեռնած երկրորդ աղբահավաքն է: Առաջինը իրականացվել է հուլիսի 21-ին Թումանյանի այգու հարակից ձորում:
Օգոստոս 01, 2013 at 15:31
