

ԷկոԼուր
Սույն թվականի մարտի 12-ին` ժամը 11.00-ին, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի տարածքում տեղի կունենան թափոնների տեղադրման տեղամասի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն գտնվում է Երևանի հյուսիսային մասում` «Արաբկիր վարչական շրջանում, Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին: Ըստ արդյունաբերական թափոնների տեղադրման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության` թափոնների տեղամասում ընկերությունը պահելու է առաջինից մինչեւ հինգերորդ դասի վտանգավորության թափոններ: Մանրամասները` այստեղ:
Մարտ 05, 2014 at 13:36
