Թափոններից պատրաստված ամանորյա նվերներ (Լուանկարներ)

Թափոններից պատրաստված ամանորյա նվերներ (Լուանկարներ)

ԷկոԼուր

Մայրաքաղաքի տարբեր կազմակերպություններ շրջակա միջավայրը մաքուր պահելու նպատակով կոչ են անում քաղաքացիներին անպիտան թափոնները դեն նետելու փոխարեն օգտագործել դրանք որպես ռեսուրս և վերածել ամանորյա նվերների:

«Civil Voice» հասարակական կազմակերպությունը մարաքաղաքի բնակիչների համար յուրօրինակ անակնկալ է են մատուցել երեւանցիներին. պլաստիկե շշերից և պլաստիկե  բաժակներից պատրաստված էկոտոնածառ և ձնեմարդ են տեղադրել Հյուսիսային պողոտայում:

Երևանում գործող «Միսմա» տպագրական ընկերության աշխատակիցները թափոններից պատրաստում են տարբեր գեղեցիկ իրեր, որոնցով զարդարում են իրենց գրասենյակը: Ամանորի նախաշեմին այդ իրերի կողքին հայտնվում են թափոններից պատրաստված տոնածառները:

«Միսմա» ընկերության տնօրեն Ծովինար Միսկարյանը կոչ է անում քաղաքացիներին  չթափել անպիտան թափոնները՝ աղտոտելով շրջակա միջավայրը, այլ վերածել դրանք գեղեցիկ և պիտանի իրերի, որոնք կարող են ծառայել նաև որպես ամանորյա նվերներ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Դեկտեմբեր 27, 2014 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր