Տեղի ունեցավ համաՍևանյան աղբահավաքը (Լուսանկարներ)

Տեղի ունեցավ համաՍևանյան աղբահավաքը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մայիսի 14-ին Սևանա լճի ափամերձ հատված երկայնքով հանրային տարածքներում տեղի ունեցավ համաՍևանյան աղբահավաք, որին մասնակցեցին շուրջ 450-500 կամավոր:

«Մենք առնչվեցինք խնդրի. այն տարածքները, որոնք վարձակալված են տարբեր տնտեսվարողների կողմից, իրենք այդ աղբը մաքրում են և լցնում հանրային տարածքներ, այսինքն, այդ աղբը չի տեղափոխվում համապատասխան վայրեր»,- ասաց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող, միջոցառման կազմակերպիչ Լեւոն Գալստյանը:

Ըստ Լեւոն Գալստյանի՝ հավաքված աղբը տեղափոխելու է «Սևան» ազգային պարկը. հավաքված պլաստիկը և ապակե շշերը  առանձնացվելու են, տարվելու են Երևան վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվելու է այնպիսի աղբավայրեր, որոնք Սևանա լճից հեռու են 10-15 կմ, որպեսզի քամին դրանք նորից չբերի լճի տարածք:

Աղբահավաքի կազմակերպմանը աջակցել են WWF-Հայաստանը եւ «Էյ Թի Փի» հիմնադրամը: Պետական մարմիններից աջակցել են ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը՝ ոչ: «Մարզպետարանն ասել էր, որ ճանապարհաեզրերի 5-10 մետր հատվածները իրենք և ճանապարհը սպասարկող կազմակերպությունները կմաքրեն, սակայն, ինչպես տեսաք,  ոչ մի հատված մաքրած չէր: Իրենք նաև խոստացել են, որ համայնքների հետ կխոսեն, բայց հետո իրենց ձեռքերը լվացին՝ ասելով, որ իրենք ամեն ինչ անում են, աղբը հավաքում են, բայց մենք տեսանք, որ արված չէ»: «Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին՝ ամեն անգամ բնության գիրկ գնալուց իրենց հետ ունենալ համապատասխան տոպրակ, և աղբը բերել և նետել համապատասխան վայրում , ոչ թե թողնել ու գնալ: Եթե ամեն մեկը դա անի, այսպիսի աղբահավաքների կարիք չի լինի»:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մայիս 16, 2016 at 18:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր