Կառավարությունը մտադիր է իրականացնել պոչամբարների արտադրական թափոններից լրացուցիչ կորզում

Կառավարությունը մտադիր է իրականացնել պոչամբարների արտադրական թափոններից լրացուցիչ կորզում

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել պոչամբարների արտադրական թափոններից լրացուցիչ կորզում: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԷկոԼուրի հարցին լքված պոչամբարների և հանքավայրերի հաշվառման վերաբերյալ:

«Մտադիր ենք պոչամբարների մասով իրականացնել լրացուցիչ կորզում և մաքրում, որպեսզի կարողանանք մեղմել և աստիճանաբար վերացնել պոչամբարների բացասական հետևանքները: Ներկայում բանակցություններ են ընթանում միջազգային կազմակերպությունների հետ», - ասաց բնապահպանության նախարարը:

Հարցին՝ պարտադրվելո՞ւ է շահագործողներին ևս միջոցներ ուղղել ծրագրի իրականացման համար, նախարարը պատասխանեց. «Բոլորը մասնակից են լինելու այդ գործին՝ ներառյալ գործարանները: Ծրագիրը դեռ լիարժեք չէ: Երբ կունենանք ծրագիրը, հստակ կներկայացնենք մանրամասները»:
Ըստ Արծվիկ Մինասյանի` «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն, որը պետք է վերամշակեր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Ողջիի և Փուխրուտի կոնսերվացված և գործող Արծվանիկի պոչամբարները, տվյալ նախաձեռնության հետ որևէ առնչություն չունի:

Համաշխարհային բանկի «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» ուսումնասիրության համաձայն` 2014 թ-ի դրությամբ Հայաստանում կա 21 պոչամբար, որից 8-ը կոնսերվացված են, 13-ը՝ գործող:

Մայիս 10, 2017 at 18:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր