

ԷկոԼուր
44 միլիոն անդամ ունեցող Avaaz միջազգային ցանցը հանդես է եկել «Պահպանենք մեր օվկիանոսները, վերջ տանք պլաստիկով աղտոտմանը» կոչով և նախաձեռնել է ստորագրահավաք:
«Մինչև 2050 թվականը մեր օվկիանոսներում ավելի շատ պլաստմասե աղբ կլինի, քան ձուկ:
Դա ամոթալի է: Պլաստիկի կեսը մենք օգտագործում ենք մեկ անգամ և դեն նետում` մոռանալով մեր ծովերի և նրանցում ապրող կենդանիների մասին:
Բայց մի քանի օրից մեր կառավարությունները կարող են դադարեցնել այդ հոսքը, երբ տեղի կունենա նրանց պատմական հանդիպումը, որտեղ պետք է ուրվագծեն իրենց պարտավորությունները օվկիանոսի նկատմամբ: Հասարակական ճնշումը նոր է ազդել Ինդոնեզիայում թիվ 2 աղտոտողի վրա, որպեսզի վերջինս 70%-ով կրճատի պլաստիկ թափոնների քանակը: Այժմ մենք պետք է գնանք այլ առաջատար աղտոտողների հետևից:
Եթե մեզանից մեկ միլիոն մարդ աջակցի այս գլոբալ կոչին, ապա ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրերի ղեկավարը մեր խնդրագրի մասին կհայտարարի բարձր ամբիոնից և մեզ հետ միասին կպահանջի, որպեսզի երկրներն արգելեն միանգամյա օգտագործման պլաստիկները և թույլ տան մեր օվկիանոսներին շնչել»,- նշված է Avaaz-ի կոչում:
Աշխարհի տարբեր անկյուններից 793 717 մարդ արդեն միացել է այս կոչին, այդ թվում և ԷկոԼուրը: Միացիր նաև ԴՈՒ` հետևելով այս հղմանը:
Մայիս 25, 2017 at 14:03
