Գործադիրը «Ռուսալ Արմենալ»-ին վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա տվեց

Գործադիրը «Ռուսալ Արմենալ»-ին վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա տվեց

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ կառավարությունը որոշեց «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ին տալ լիցենզիա վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար:

««Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի ալյումինե փայլաթիթեղի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում առաջանում է ալյումինի խարամ, ինչը համարվում է 4-րդ դասի վտանգավոր թափոն: Ընկերությունը դիմել էր ՀՀ կառավարությանն՝ իր տարածքում գտնվող վերակառուցված քարե շինությունում ալյումինի խարամի պահպանման համար լիցենզիա ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ 2014 թ-ին այս ընկերությունը բնապահպանական դրական եզրակացությամբ թույլտվություն ստացավ իր տարածքում արդյունաբերական թափոնների տեղամաս տեղադրելու համար: Խոսքը առաջինից մինչև հինգերորդ դասի վտանգավորության թափոնների մասին է`բանեցված սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, բանեցված կապարե կուտակիչներ, տարբեր յուղեր, ալյումինե խարամ և այլն:

«Ռուսալ Արմենալ»-ը գտնվում է Երևան քաղաքի «Արաբկիր» վարչական շրջանում, Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին: «Ռուսալ Արմենալ»-ը ընդհանուր տարածքը 30,6476 հա է: Բնակելի գոտին գտնվում է գործարանից 500 մ հեռավորության վրա: Ձեռնարկությունը մասնագիտացված է տարբեր հաստությունների հարթ ալյումինե փայլաթիթեղի արտադրության բնագավառում, արտադրական հզորություն տարեկան 30.000 տոննայից ավելի: Ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա:

Լուսանկարը` www.urba.am կայքի

Մայիս 26, 2017 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր