Թափոններ

Հասարակական կազմակերպությունը մտադիր է ԶՊՄԿ-ի սեփականատիրոջից` գերմանական «Chronimet» ընկերությունից պահանջել «վերջ դնել բարբարոսական վերաբերմունքին հասարակ ժողովրդի և բնության նկատմամբ»
Մայիս 13, 2011 at 13:29 | Թափոններ | Սյունիք
ԶՊՄԿ-ի նամակում մասնավորապես ասված է, որ Արծվանիկի պոչամբարի պոչերը համարվում են ոչ վտանգավոր, քանի որ, ՀՀ օրենսդրության համաձայն, նրանց համար անձնագիր չի պահանջվում:
Ո՞վ կպատասխանի Շղարշիկի էկոլոգիական աղետի համար
Մայիս 13, 2011 at 11:58 | Թափոններ | Սյունիք
Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը դեռ լռում է, թեպետ վաղուց պետք է թեժ տեղեկատվություն տարածեր պոչերի արտահոսքերի մասին այն շրջանում, որտեղ մարդիկ են ապրում եւ կարող են խմել թունավորված ջուր եւ բերք ստանալ թունավորված հողից: ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը նույնպես չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ջրի մեջ բարձր է ամոնիումի քանակությունը
Մայիս 12, 2011 at 12:19 | Թափոններ | Լոռի
Երկու տարի է` դադարեցվել է Ախթալայի Սվինեց թաղամաս տանող ճանապարհաեզրին, Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող պոչամբարի շահագործումը, սակայն այստեղ այդպես էլ չեն իրականացվել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:
Նոր S.O.S Սյունիքից` Զանգեզուրի կոմբինատի թափոնատարից կրկին արտահոսք է եղել
Մայիս 11, 2011 at 15:17 | Թափոններ | Սյունիք
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Սյունիքից, մայիսի 11-ին` ժամը մոտ 13:00-ին, Կապանի վարչական տարածքում գտնվող Շղարշիկ բանավանում նորից կուտակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից թափոնատարով Արծվանիկի պոչամբար հոսող կոնցենտրատ:
Ձկան փոխարեն Զանգեզուրի կոմբինատի կոնցենտրատ
Մայիս 10, 2011 at 11:59 | Թափոններ | Սյունիք
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրեց պոչերի արտահոսքերի Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում: Պոչերը ողողեցին կիրճը եւ կուտակվեցին հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ն կիրացնի օգտագործված անվադողերի մի մասը
Մայիս 04, 2011 at 16:15 | Թափոններ | Սյունիք
«Արտադրական մի շարք թափոններ` մարտկոցներ, մետաղական իրեր, թուղթ եւ այլն հանձնում ենք վերամշակող ընկերություններին, իսկ անպիտան անվադողերը ոչ մի կազմակերպության կողմից չէին ընդունվում: Ստիպված դրանք պահեստավորում ենք ընկերության հատուկ, այդ նպատակով առանձնացված տարածքում եւ կատարում ամենամսյա վճարումներ1տ-ի համար տրամադրելով 1600 դրամ գումար»
Հայաստանի տարածքում հայկական ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների թաղումը վտանգի տակ է դնում Արարատյան դաշտավայրը
Ապրիլ 29, 2011 at 13:31 | Թափոններ | Արմավիր
Ստորգետնյա ջրերն անցնում են ՀԱԷԿ-ի տարածքի տակով եւ բեկվածքներով հոսում են Արարատյան դաշտավայր: Դա բարձր որակի խմելու ջուր է: Ձնհալի հետեւանքով նրանց մակարդակը բարձրանում է եւ հետո իջնում: Երբ որ մակարդակը բարձր է, մեծանում է նաեւ ռադիոակտիվ աղտոտման ռիսկը
Ապրիլ 22, 2011 | Թափոններ | Լոռի
Մարզում բնապահպանական խնդիրներ են առաջացնում Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիան, առաջիկայում շահագործման նախապատրաստվող «Արմանիսի» հանքավայրը, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Վանաձոր-Քիմպրոմ»-ը, «Մուլտի գրուպ»-ին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրը:
Ո՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՀՎԱԾ ՍՆԴԻԿՈՎ
Ապրիլ 18, 2011 | Թափոններ | Վայոց ձոր
Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ Մխիթար Արշակյանը չգիտի, թե ինչ կազմակերպության է հարկավոր հանձնել դպրոցի հնացած քիմիկատները:
ԱՂՍՏԵՎՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Ապրիլ 18, 2011 | Թափոններ | Տավուշ
Իջեւան քաղաքի բնակելի շենքերում հավաքվող կենցաղային աղբի զգալի մասն ամեն օր Աղստեւ է թափվում` լցվում են օրգանական բնույթի թափոններ, սննդի մնացորդներ, մորթած անասունների ներքին օրգաններ, արտաթորանք, շինարարական աղբ եւ այլն:
Ապրիլ 18, 2011 | Թափոններ | Կոտայք
ամեն տարի մի քանի մլն դրամ է ծախսվում մայր ջրանցքն ու հատկապես ներտնտեսային համակարգերը կենցաղային աղբից ու գոմաղբից մաքրելու նպատակով, աղտոտվածության աստիճանն այնքան մեծ է լինում, որ բանվորներն անգամ հրաժարվում են մաքրել ջրանցքները նախատեսված գումարով՝ պահանջելով բարձր վարձատրություն:
Ապրիլ 14, 2011 | Թափոններ | Լոռի
Ամիսներ շարունակ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի բնակիչները իրենց կենցաղային և շինարարական աղբը անարգել թափում են Դեբեդ գետի թաղամասին հարող ափերին:
ԹԱՓՈՆԱԿՈՒՏԱԿԻՉԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ Է ԱՊՐՈՒՄ
Ապրիլ 07, 2011 | Թափոններ | Լոռի
Բնակիչները տեղեկացված չեն թափոնակուտակիչի վտանգներին, որի արդյունքում էլ նրանք ոչ միայն ազատ ելումուտ ունեն այնտեղ, այլև նրա հարևանությամբ իրենց համար ստեղծել են ամառանոցներ: Թափոնակուտակիչի շրջապատում արածում են շրջակա թաղամասերի բնակիչների անասունները, իսկ հարևան լանջերին մենք հանդիպեցինք նաև մեղվի փեթակների:
Ապրիլ 06, 2011 | Թափոններ
Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի զգալի մասը պլաստիկե տոպրակներն ու շշերն են: Կենդանիները, սխալմամբ այն սնունդ համարելով, ուտում են: Դրա հետևանքով ամեն տարի սատկում է 1 մլն թռչուն, 100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ:
ՎԱՆԱՁՈՐԻ «ԹԱՔՆՎԱԾ» ԹԱՓՈՆԱԿՈՒՏԱԿԻՉԸ
Մարտ 22, 2011 | Թափոններ | Լոռի
Թափոնակուտակիչի ջրամեկուսացման դրենաժային համակարգի խողովակների մեծ մասը չկար, իսկ դա նշանակում է, որ լեռներից հոսող ջրերը լցվում են թափոնակուտակիչ եւ, խառնվելով թունավոր նյութերին, արտահոսում: Կառույցը ցանկապատված չէ: Դրա վտանգավորության մասին զգուշացնող ցուցանակներ չկան:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԵՆ
Մարտ 18, 2011 | Թափոններ
Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ծրագիր կիրականացվի։ Այս մասին համաձայնագիրը կնքվեց մատի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և «Էկո ինջիներինգ» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանի միջև։