Դեկտեմբեր 24, 2010 | Թափոններ
«Ըստ էության, մեր կողմից հետազոտված բոլոր այն վայրերում, ուր թունաքիմիկատներ կան, եղել են կամ պահպանվում են, հայտնաբերել ենք ԴԴՏ-ով տարբեր չափի աղտոտվածություն, իսկ մի դեպքում, նույնիսկ ժամկետանց ԴԴՏ-ի պաշարներ` պատռված պարկերով: Այնուամենայնիվ, խնդիրը միայն ԴԴՏ-ին չի վերաբերում»
Դեկտեմբեր 22, 2010 | Թափոններ
որոշվել է նախ և առաջ վերամշակել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը, քանի որ այն գտնվում է սողանքային գոտում:
Դեկտեմբեր 17, 2010 | Թափոններ
Նուբարաշենում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան գործարան, որտեղ վերամշակվելու են երկրի տարածքում թաղված թունաքիմիկատներն ու պեստիցիդները:
Դեկտեմբեր 16, 2010 | Թափոններ
«Մինչև գարուն անհրաժեշտ է վերջնականապես լուծել գերեզմանոցի հարցը: Երբ հալչի ձյունը և անձրևներ տեղան, սողանքային գործընթացները կուժեղանան: Թե ինչ կլինի այդ ժամանակ, դժվար է ասել: Ի հայտ կգան նոր ճեղքեր, գերեզմանոցը կարող է մասամբ փլուզվել»
Դեկտեմբեր 15, 2010 | Թափոններ
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի համար բնապահպանական անվտանգության առումով խիստ կարեւոր է թե'' Նուբարաշենի, թե'' որոշ այլ բնակավայրերում առկա թունաքիմիկատների ոչնչացման խնդիրը:
Դեկտեմբեր 14, 2010 | Թափոններ
Այլ երկրներ կկարողանան Հայաստանում թաղել իրենց ռադիոակտիվ թափոնները: Բնապահպանների կարծիքով, դրա համար հնարավորութուններ են ստեղծում Հայաստանում ռադիոակտիվ և վտանգավոր քիմիական թափոնների գերեզմանոցներ ստեղծելու կառավարության ծրագրերը:
Դեկտեմբեր 10, 2010 | Թափոններ
«150 հազար տոնա հումք մշակելու դեպքում «Նահատակ» պոչամբարը, որն ունի 2,5 մլն տոննա տարողություն, կարող է պոչանքներ ընդունել 15-20 տարի: Պոչամբարում արդեն շահագործման նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Խողովակներում ճնշումը ստուգելու նպատակով ջրով փորձարկումներ են կատարվել»
Դեկտեմբեր 10, 2010 | Թափոններ
2010 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ օգտակար հանածոների տեխնոլոգիական (մետաղագործական) վերափոխման արդյունքում ստացվել է 6,858.2 տ սև պղինձ, 387.5 տ մոլիբդեն և 5,144.0 տ ֆերոմոլիբդեն:Մակաբացված ապարների ընդհանուր ծավալը կազմել է 3,941.4 հազ. խոր. մ, իսկ հանքահարստացման թափոններինը` 17,085.1 հազ. խոր. մ:
Դեկտեմբեր 08, 2010 | Թափոններ
2011-2013թթ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ծրագրավորում է իրականացնել «Սևանա լճի ջրահավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում»:
Դեկտեմբեր 07, 2010 | Թափոններ
Այս տարվա վերջին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նախատեսում է ավարտել «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքները:
Դեկտեմբեր 03, 2010 | Թափոններ
Ժամանակն է, որ մեր կառավությունը և/կամ մեծահարուստները մտածեն թափոնների վերամշակման համար միջոցներ հատկացնելու, այս գործը Հայաստանում հիմնադրելու մասին:
Նոյեմբեր 25, 2010 | Թափոններ
Նուբարաշենի թունաքիմիակատների գերեզմանոցի վերականգնման աշխատանքները արվել են ոչ պատշաճ մակարդակով, ինչի հետեւանքով գերեզմանոցից դարձյալ թունաքիմիկատների հոտ է գալիս:
Նոյեմբեր 24, 2010 | Թափոններ
Բնապահպաններն ահազանգում են, որ Երևանի մոտ գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում դրությունը ինչպես տարեսկզբին, դարձյալ շարունակում է ծանր մնալ, քանի որ չի բացառվում թունաքիմիկատների արտահոսքը արտաքին մակերևույթ:
Նոյեմբեր 19, 2010 | Թափոններ
Հատկապես վտանգ է ներկայացնում այն փաստը, որ գերեզմանոցի մասսան զգալիորեն ավելացել է: Տարածքը ծածկված է հիդրոմեկուսիչի` տոլի հաստ շերտով եւ հետո նոր հողով: Բացառված չէ, որ մասսայի ավելացումից են արագացել սողանքային գործընթացները: «Այդ մասին վկայում են նոր ճաքերը եւ խրամատների քանդվող պատերը, որոնք փորվել էին ջուրը հեռացնելու համար»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը,- «ես վախենում եմ, որ գարնանը մենք նոր աղետի առաջ կկանգնենք, քանի որ ձյունից եւ անձրեւից սողանքներն էլ ավելի կուժեղանան»:
Նոյեմբեր 18, 2010 | Թափոններ
Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ բնապահպանության բաժինը պատրաստվում է երկրորդ անգամ դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն:
Նոյեմբեր 17, 2010 | Թափոններ
Metal Prince LTD կորորացիային պատկանող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն «ԷկոԼուր»-ին նամակ է ուղարկել, որտեղ անհամաձայնություն է հայտնում «ԷկոԼուր»-ի ահազանգերին` Ճոճկանի պոչամբարի վթարային վիճակի վերաբերյալ
Նոյեմբեր 09, 2010 | Թափոններ
Գերմանիայում ատոմային թափոնների պահպանման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցները փորձել են վնասել երկաթուղային գծերը եւ կանգնեցնել ռադիոկատիվ աղբ տեղափոխող գնացքը:
Նոյեմբեր 05, 2010 | Թափոններ
«Հայաստանում պոչամբարները գտնվում են շատ վատ վիճակում, եւ բացի Գեղանուշի պոչամբարից մնացած բոլորի աշխատանքային ժամկետը գործնականում անցել է»