Հայկական ու բելգիական համատեղ ձեռնարկությունն իրականացնելու է լեռնամետալուրգիական հետազոտություն

Հայկական ու բելգիական համատեղ ձեռնարկությունն իրականացնելու է լեռնամետալուրգիական հետազոտություն

Panorama.am

Հայկական «Էկոատոմ» և բելգիական «Ջիոդիագնոստիկ» ընկերությունների միջև նոյեմբերի 8-ին ստորագրվեց համատեղ ձեռարկություն ստեղծելու մտադրության մասին համաձայնագիր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվեց Հայաստանում Բելգիական գործարար շաբաթվա շրջանակներում մեկնարկած հայ-վալոնիական գործարար երկօրյա համաժողովի ընթացքում, որը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը՝ ՄԱԱԶԿ (ՅՈՒՆԻԴՕ)-ի հետ համատեղ։

Զարգացման հայկական գործակալության փոխտնօրեն Լուսինե Թումյանն ասաց, որ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել Զարգացման հայկական գործակալություն և ՄԱԱԶԿ (ՅՈՒՆԻԴՕ)-ի հետ համատեղ կազմակերպած 2010 թ. հայ-բելգիական գործարար համաժողովի ընթացքում:

«Ստորգրաված համաձայնագրով ընկերությունը իրականացնելու է լեռնամետալուրգիական հետազոտություն, ջրերի մաքրում, ռադիոակտիվ թափոնների մշակում, ընդերքի ջրերի և մետաղների քանակական անալիզ»,- ասաց նա, ապա մանրամասնեց, որ համատեղ ուժերով ստեղծվող կառույցը զբաղվելու է բնապահպանական ոլորտում լաբորատոր փորձաքննություններով: Ըստ փոխնախարարի, բելգիական կողմը տրամադրելու է տեխնոլոգիական ու համապատասխան այլ սարքավորումներ:

Գ. Մելքոնյանը նաև նշեց, որ նմանատիպ համագործակցությունը երկարատև ու հետևողական աշխատանքի, քննարկումների հետևանք է:

Լուսանկարը` www.armtechcongres.com կայքի

Նոյեմբեր 09, 2011 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր