

ԷկոԼուր
Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Ջրի ազգային խորհրդի լուծարման օրենքների նախագծերը:
Օրինագծերի հիմնավորման համաձայն՝ Ջրի ազգային խորհուրդը կորցրել է իր երբեմնի նպատակային նշանակությունը:
Ըստ Ջրի ազգային խորհրդի կանոնակարգի՝ այն ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին էր, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ էր ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ: Ջրի ազգային խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն էր:
Խորհրդի լուծարման համար հիմք է հանդիսացել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարականը:
Ջրի ազգային խորհրդի լիազորությունները կանցնեն Շրջակա միջավայրի նախարարությանը:
Նոյեմբեր 14, 2019 at 10:15