

Սևանա լճի ափին՝ 1901,5 մ նիշից ցածր գոտում պետք է ապամոնտաժվի գույքագրված 1650 շենք-շինություն: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանի՝ 2019թ-ին ապամոնտաժվել է միայն 8 ապօրինի շենք-շինություն ֆինանսական խնդիրների պատճառով: «2021 թ. ընթացքում 150 պլանավորածից այս պահին երեսուն միավոր արդեն իսկ ապամոնտաժվել է»,- ասաց նա:
Նշենք, որ 2011թ-ին Կադաստրի պետական կոմիտեի կողմից գնահատվել է 1905 նիշից ներքև գտնվող 4729 շինություններ, պարիսպներ, եզրաքարեր, որոնք ենթակա են քանդման:
Հուլիս 08, 2021 at 16:15
