Շարունակվում են Սևանա լճից ոռոգման համար իրականացվող ջրբացթողումները:
Լուսանկարում Սևան-Հրազդան ջրատարն է, որը Սևանից ջուրը տեղափոխում է Արարատյան դաշտ ոռոգման համար: Լուսանկարն արվել է հուլիսի 19-ին: Նույն օրվա դրությամբ, համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների, Սևանա լճից բաց է թողնվել 2.256 միլիոն խմ ջուր: Այս տարի նախատեսվում է ոռոգման համար լճից բաց թողնել մինչև 170 միլիոն խմ ջուր: Արդեն իսկ բաց է թողնվել 68.990 միլիոն խմ ջուր: Լճի մակարդակը շարունակում է իջնել: Հուլիսի 19-ի դրությամբ այն 1900.68 մ է, որը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
Հուլիս 20, 2022 at 11:42