

«Ֆիշգոլդ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանը ջրառն իրականացրել է ձկնաբուծարանի տարածքում գործող խորքային հորից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի խորքային հորի գործողությունը։ Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնասը։
Սեպտեմբեր 22, 2022 at 13:06