

Սևանա լճից ջրառը կարող է հասցվել մինչև 197 միլիոն խմ-ի: ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1301 - Ն որոշմամբ հաստատել է 2022 թվականի Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի՝ 2022 թվականին Սևանա լճից ջրի հոսքը կազմելու է 197 միլիոն խմ, այսինքն, օրենքով սահմանված 170 միլիոն խմ ջրառի չափաքանակից 27 միլիոն խմ-ով ավելի ջրառ է իրականացվելու։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ի դրությամբ Սևանա լճից իրականացվել է 165.063 միլիոն խմ ջրառ: Սեպտեմբերի 17-ից լճից ջրառ չի իրականացվում՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների: Սեպտեմբերի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.47մ է, ինչը 9սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
Սեպտեմբեր 23, 2022 at 14:06