Ավարտվել է սիգի որսի արգելքի շրջանը, առգրավվել է 1843.8 կգ ձուկ

Ավարտվել է սիգի որսի արգելքի շրջանը, առգրավվել է 1843.8 կգ ձուկ

Սևանա լճում, ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, սիգի որսի արգելքի շրջանն ավարտվեց։ Այն տևեց 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփվել է իրականացված աշխատանքները։

Հայաստանի մարզերում և Երևան քաղաքում իրականացվել է 1399 ստուգում, արձանագրվել է 15 իրավախախտում, հայտնաբերվել է ապօրինի որսի, վաճառքի և տեղափոխման 56 դեպք, առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 174 տիրազուրկ ձկնորսական ցանցեր, 95 հատ խեցգետնաորսիչ և 3 լողամիջոց։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 385 հոդվածի՝ պատրաստվել է 1 նյութ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89 հոդվածի՝ 20 նյութ, 1126 հոդվածի՝ 1 նյութ։

 

Հունվար 30, 2023 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր