Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ վերջին մեկ ամսում ջրի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով: Եթե 2023թ. փետրվարի 6-ի դրությամբ լճի մակարդակը կազմում էր 1900․25 մ, ապա մարտի 6-ի դրությամբ կազմում է 1900,26 մ: Այս ամենով հանդերձ՝ լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․40 մ-ից, ցածր է 14 սմ-ով: Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 5,504 միլիոն խմ ջուր: 

Նշենք, որ 2022թ. լճից բաց է թողնվել օրենքով սահմանված առավելագույն 170 միլիոն խմ չափաքանակից քիչ՝ 165․063 միլիոն խմ ջրառ, իսկ տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ էր ներհոսել 162.576 միլիոն խմ ջուր:

Մարտ 06, 2023 at 19:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր