2024 թ․ հունվարի 1-ից Հայաստանում հիդրոէլեկտրակայանները կսկսեն վճարել բնօգտագործման վճար օգտագործած ջրի համար։ 1 խմ ջրի դրույքաչափը սահմանվել է 0,1 դրամ։
Օրենսդրական փոփոխություններն ընդունվել են 2022թ․ հուլիսի 7-ին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վերլուծության ու հաշվարկների համաձայն՝ 2017-2019թթ.-ին հիդրոէլեկտրակայանների կողմից օգտագործված ջրի ծավալը միջինում կազմել է 6,2 միլիարդ խմ։ Հետևաբար, սահմանված դրույքաչափով բնօգտագործման վճարներից պետբյուջեի մուտքերը տարեկան կավելանան մոտավոր 620 միլիոն դրամով։
Հայաստանում գործում է 2՝ «Որոտան» և «Սևան-Հրազդան» հիդրոհամալիրները, 189 փոքր ՀԷԿ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ. գործունեության հաշվետվության համաձայն՝ 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ 19-ը փոքր ՀԷԿ գտնվել է կառուցման փուլում։
Հուլիս 19, 2023 at 14:46