2023թ. հուլիսի 12-ից սկսած Սևանա լճի մակարդակը սկսել է իջնել: Լճի մակարդակը տարեսկզբից 1900․28 մ նիշից մինչ հուլիսի 11-ը բարձարացել էր 28 սմ-ով՝ հասնելով 1900,56 մ նիշի։ Հուլիսի 11-26-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը իջել է մինչև 1900,50 մ նիշը, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
Հուլիսի 26-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 119,653 միլիոն խմ ջուր, Արփա-Սևան ջրատարով լիճ է մուտք գործել 83,112 միլիոն խմ ջուր:
Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն խմ ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն խմ։
Նշենք, որ արդեն 3 տարի անընդմեջ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ է գրանցում։
Հուլիս 27, 2023 at 15:26