Հետընթաց տասը տարով. Սևանա լճի մակարդակը հասել է 2013թ. ցուցանիշին

Հետընթաց տասը տարով. Սևանա լճի մակարդակը հասել է 2013թ. ցուցանիշին

Սևանա լճի մակարդակն օրեցօր նվազում է: 2023թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,38 մ, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից և հավասարազոր է 2013թ. նույն օրը գրանցված ցուցանիշին: 

Սեպտեմբերի 3-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 202,908 մլն խմ, Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 87,203 միլիոն խմ ջուր: 

Լուսանկարը՝ ՀՀ ՇՄՆ «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի

Սեպտեմբեր 04, 2023 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր