Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել։ Սույն թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.22 սմ, ինչը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.35 սմ-ից։
2023 թվականին Սևանա լճի մակարդակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հունիս ամսին՝ 1900․54 սմ։ Այնուհետև լճի մակարդակը սկսեց իջնել։ Օգոստոսից սկսվեց լրացուցիչ ջրառը, որի ընթացքում լճի մակարդակը շարունակեց իջնել։ Նշենք, որ այս տարի Սևանա լճից իրականացվեց 228․234 միլիոն խմ ջրառ։
Նոյեմբեր 16, 2023 at 17:24