Բուսական աշխարհին մեկ ամսվա ընթացքում հասցվել է ավելի քան 82 միլիոն դրամի վնաս

Բուսական աշխարհին մեկ ամսվա ընթացքում հասցվել է ավելի քան 82 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրել է 118 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 51 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 88 հաշվարկ՝ 82.319.216 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 21 որոշում, նշանակվել 2.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 7 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 22 դեպք։ 

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 55 հաշվարկ՝ 10.984.055 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 20 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 3 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք։  

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 25 հաշվարկ՝ 81.008.118 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 5 վարչական վարույթ:

Իրականացվել է չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքերով։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք։  

Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է դեպք։

Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 2.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Փետրվար 22, 2024 at 16:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր