Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադրաձել է կանաչ և դիմակայուն ապագա կառուցելու տեսանկյունից ջրային ռեսուրսների կայուն կառավարման առանցքային նշանակությանը՝ հատկապես ընդգծելով դրա կարևորությունը կլիմայական փոփոխությունների և դրա արդյունքում ի հայտ եկող նոր խոցելիությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ, առկա խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակի վերանայման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների և մոտեցումների որդեգրմամբ:

Քննարկման ընթացքում կարևորվել է միասնական ջրային ռազմավարության կառուցվածքի և շրջանակի վերաբերյալ հայեցակարգային քննարկումներում միջազգային գործընկերների և այլ շահակիրների ակտիվ ներգրավվածությունը՝ գործընկեր կառույցների ֆինանսական, տեխնիկական և գիտելիքային աջակցությունը ջրային համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:

Մարտ 06, 2024 at 16:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր