

Երևանի Զարոբյան 18/1 հասցեում խմելու ջրի խողովակի վթարը վերացվել է հուլիսի 10-ին: Այս մասին Էկոլուրին տեղեկացրեց խնդրի մասին բարձրաձայնած Նարեկ Այվազյանը: Հիշեցնենք, որ Երևանի բնակիչը Էկոլուրին հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 20-ին։
«Քանդեցին ու միացման կետը գտան, որտեղ թեքվել էր ու միացումը դուրս էր թռել: Բակի վերանորոգման համար վարչական շրջանից մեզ ավազ ու ցեմենտ տվեցին: Իսկ վնասի հատուցման համար դիմելու ենք «Վեոլիա ջրին»»,- Էկոլուրին հայտնեց Նարեկ Այվազյանը:
Լուսանկարը՝ Նարեկ Այվազյանի
Հուլիս 15, 2024 at 16:34
