Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարները վտանգի տակ են: Ձկնաբածության զարգացման, ջրային պաշարների գերշահագործման և կլիմայի փոփոխության հետևանքով Արարատյան արտեզյան ավազանը լուրջ վնասներ է կրել ու շարունակում է կրել: Մասնավորապես, Արարատյան արտեզյան ավազանի ի շատրվանող ջրերի տարածքը կրճատվել է շուրջ երեք անգամ, արտեզյան ճնշումային շերտը կրճատվել է 2 անգամ, գրունտային ջրերի մակարդակն իջել է մինչև 17 մետրով, չորացել է Այղր լիճը, Մեծամոր գետի ելքը կրճատվել է 10-12 անգամ:
Էկոլուրի՝ «Արարատյան դաշտի ջրային ճգնաժամը» տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է ջրային պաշարների դեֆիցիտն անդրադարձել Արարատյան դաշտի բերքատվության, Արմավիրի մարզի բնակիչների և ոռոգման ու խմելու ջրի որակական ու քանակական հատկանիշների վրա: Տեսանյութում տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու բնակիչները ներկայացնում են խնդիրներն իրենց դիտանկյունից:
Տեսանյութը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Սեպտեմբեր 26, 2024 at 18:37