

Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն ամբարվել է 1.6 միլիոն խմ ջուր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Ըստ հաղորդագրության՝ Վեդի և Խոսրով գետերից խողովակներով ջրի տեղափոխման գործընթացն անցել է բարեհաջող։
Ջրամբարում կամբարվի 29.3 միլիոն խմ ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3220 հեկտար հողատարածք։ Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը։ Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։ Եվս 30 միլիոն եվրո ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման և ոռոգման համակարգի համար։
Ապրիլ 18, 2025 at 18:08