ԵԱՏՄ անդամ երկրների էկոխորհրդի նիստում քննարկվել են անդրսահմանային բնապահպանական խնդիրներ

ԵԱՏՄ անդամ երկրների էկոխորհրդի նիստում քննարկվել են անդրսահմանային բնապահպանական խնդիրներ

Մարտի 12-ին Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի (էկոխորհուրդ) երկրորդ նիստը։ Միջոցառմանը մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ներկայացուցիչները։

Նորաստեղծ խորհրդի նպատակն է կայուն գիտատեխնիկական հարթակ ձևավորել, համատեղ նախաձեռնություններ մշակել շրջակա միջավայրի պաշտպանության համար, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ամրապնդել գիտական համագործակցությունը։

Խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին նշեց, որ ապագայում Էկոխորհուրդը կարող է վերածվել միջկառավարական կառույցի, ինչը թույլ կտա առավել արդյունավետ լուծել բնապահպանական խնդիրները պետական մակարդակով։

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզսատանի գիտահետազոտական ինստիտուտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանից նիստին մասնակցեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինե Տեր-Մաթևոսյանը։ Ելույթների թեմաները վերաբերում էին անդրսահմանային բնապահպանական խնդիրներին, ջրային ռեսուրսների կառավարմանը, ԵԱՏՄ երկրների միասնական էկոլոգիական տարածքի ձևավորմանը և համագործակցությանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև համատեղ գիտական հետազոտությունների և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։ Ալեքսանդր Կիլչևսկին առաջարկեց ԵԱՏՄ երկրների միջև ձևավորել զուգահեռ գիտական նախագծեր՝ բնապահպանական հրատապ խնդիրների լուծման համար։

Ապրիլ 11, 2025 at 16:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր