

Սույն թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հյուրընկալեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների։ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց 2022-2024թթ. իրականացված վերահսկողական աշխատանքների, ստացված ահազանգերով բարձրացված հարցերի արդյունքները, իրավական կարգավորումների ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
2022-2024թթ․ ստուգումներ են իրականացվել հետևյալ ուղղություններով՝ կենսաբազմազանություն, ընդերքօգտագործում, մթնոլորտային օդ, ջրային ռեսուրսներ, հողօգտագործում և թափոններ։
Ստուգումների թիվը 2022թ․ կազմել է 241, 2023թ․՝ 274, 2024թ․՝ 379։
Ստուգումներ իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կենսաբազմազանություն, ընդերքօգտագործում, մթնոլորտային օդ, ջրային ռեսուրսներ, հողօգտագործում և թափոններ։
2022թ. նշանակվել է 99,160,000 դրամի 1022 վարչական տույժ, 2023թ․ 135,750,000 դրամի 1116 վարչական տույժ, 2024թ․՝ 205, 590,000 դրամի 1346 վարչական տույժ։
Հայտնաբերված խախտումներով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է
- 2022թ-ին՝ 2,229,199,273 դրամ
- 2023թ․՝ 5,176,182,531 դրամ
- 2024թ․՝ 7,969,256,599 դրամ։
Ըստ ուղղությունների պատճառված վնասը կազմել է․
- կենսաբազմազանություն՝ 1,136,214,472 դրամ
- ընդերքօգտագործում՝ 1,691,540,200 դրամ
- մթնոլորտային օդ՝ 2,354,528,016 դրամ
- ջրային ռեսուրսներ՝ 431,159,194 դրամ
- հողօգտագործում և թափոններ 2,355,814,717 դրամ
2022թ․ տեսչական մարմնի կիրառած միջոցառումների արդյունքում կասեցվել է 26 օբյեկտի տնտեսական գործունեություն, 2023թ․՝ 46, իսկ 2024թ․ 102 օբյեկտի գործունեություն։
Կենսաբազմազանության ուղղությամբ հայտնաբերված իրավախախտումների թիվը
- 2022թ․՝ 897
- 2023թ․՝ 1,024
- 2024թ․՝ 916։
Վարչական տուգանքի չափը կազմել է․
- 2022թ․՝ 25,310,000 դրամ
- 2023թ․՝ 24,120,000 դրամ
- 2024թ․՝ 29,910,000 դրամ
Շրջակա միջավայրի պատճառված վնասը կազմել է․
- 2022թ․՝ 913,513,844 դրամ
- 2023թ․՝ 1,273,384,433 դրամ
- 2024թ․ 1,136,214,472 դրամ:
Հայտնաբերված ապօրինի ծառահատումների թիվը կազմել է․
- 2022թ․ 18,405 հատ
- 2023թ․՝ 14,374 հատ
- 2024թ․՝ 13,013 հատ։
Սիգի որսի արգելքի ժամանակաշրջանում առգրավվել է․
- 2022թ․՝ 1,145․3 կգ
- 2023թ․՝ 2,433․1 կգ
- 2024թ․՝ 2,784․5 կգ ձուկ։
Առգրավվել է 908 ձկնորասական ցանց, 119 խեցգետնորսիչ, 61 լողամիջոց, հարուցվել է 25 քրեական վարույթ։
Շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 12,847,940 դրամ։
Հայտնաբերված ապօրինի որսի դեպքերի թիվը կազմել է․
- 2022թ․՝ 25
- 2023թ․՝ 13
- 2024թ․՝ 12։
2022թ․ բռնագրավվել է 13 զենք, 2023թ․՝ 8, 2024թ․ 7։
Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ հայտնաբերված իրավախախտումները կազմել են՝
- 2022թ․՝ 179 դեպք
- 2023թ․՝ 329 դեպք
- 2024թ․՝ 397 դեպք
Շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է․
- 2022թ․՝ 198,171,172 դրամ
- 2023թ․՝ 180,863,753 դրամ
- 2024թ․՝ 2,354,528,016 դրամ
Վարչական տուգանքի չափը․
- 2022թ․՝ 13, 000,000 դրամ
- 2023թ․՝ 26,000,000 դրամ
- 2024թ․՝ 31,650,000 դրամ
Ջրային ռեսուրսների պահպանության ուղղությամբ հայտնաբերված իրավախախտումները կազմել են՝
- 2022թ․՝ 99 դեպք
- 2023թ․՝ 161 դեպք
- 2024թ․ 160 դեպք
Շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է․
- 2022թ․՝ 94,974,272 դրամ
- 2023թ․՝ 1,638,276,029 դրամ
- 2024թ․՝ 431,159,194 դրամ
Վարչական տուգանքի չափը․
- 2022թ․՝ 22,230,000 դրամ
- 2023թ․՝ 45,850,000 դրամ
- 2024թ․՝ 68,500,000 դրամ
Կասեցումներ
- 2022թ․՝ 12 գործունեություն
- 2023թ․՝ 33 գործունեություն
- 2024թ․՝ 80 գործունեություն
Ոչ մետաղական հանքավայրերի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներ
- 2022թ․՝ 163 դեպք
- 2023թ․՝ 175 դեպք
- 2024թ․՝ 134 դեպք
Շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է․
- 2022թ․՝ 961,178,695 դրամ
- 2023թ․՝ 1,800,918,616 դրամ
- 2024թ․՝ 1,691,540,200 դրամ
Հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի թիվ
- 2022թ․՝ 41 դեպք
- 2023թ․՝ 113 դեպք
- 2024թ․՝ 144 դեպք
Ապօրինի արդյունահանված հանքաքարի ծավալ խմ
- 2022թ․՝ 425,932 խմ
- 2023թ․՝ 2,787,275 խմ
- 2024թ․՝ 4,436,603 խմ
Մետաղական հանքավայրերում իրականացված ստուգումներ
- 2022թ․՝ 3 ստուգում
- 2023թ․՝ 2 ստուգում
- 2024թ․՝ 8 ստուգում
Հայտնաբերվել է ապօրինի արդյունահանված 1,891 կգ ոսկի, 3,472 արծաթ, 22,260 կգ պղինձ։
Հողերի օգտագործման և թափոնների ուղղությամբ հայտնաբերված իրավախախտումներ
- 2022թ․՝ 389 իրավախախտում
- 2023թ․՝ 329 իրավախախտում
- 2024թ․՝ 328 իրավախախտում
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը
- 2022թ․՝ 61,361,290 դրամ
- 2023թ․՝ 282,739,700 դրամ
- 2024թ․՝ 2,355,814,717 դրամ
Կիրառված վարչական տուգանքի չափը
- 2022թ․՝ 10,060,000 դրամ
- 2023թ․ 10,750,000 դրամ
- 2024թ․ 14,290,000 դրամ։
Հուլիս 14, 2025 at 14:13
