

ԷկոԼուր
Արարատայան դաշտավայրում ջրօգտագործման համակարգը մեծ ռիսկեր է պարունակում խմելու ջրի համար, կարծում է երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Արարարտյան դաշտավայրի ստորգետնյա եւ արտեզյան աղբյուրների սպառումը թույլ չտալու համար կառավարության որոշմամբ ամենուրեք ձկնաբուծարանների համար ջրաչափեր տեղադրվեցին: Սակայն, ըստ Ռուբեն Յադոյանի, եթե ջրօգտտագործողները շարունակեն օգտագործել հզոր պոմպեր, ապա խմելու ջուրը կդառնա ոչ պիտանի:
«Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր նասոսով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, դու այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես,- «ԷկոԼուր»-ին ասաց Ռ. Յադոյանը:
Արարատյան դաշտավայրում ներկայումս գործում է 234 ձկնաբուծարան, որոնք ընդհանուր առմամբ շահագործում են մոտ 450 խորքային հոր: Ըստ մասնագետների հաշվարկների`միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում:
Հունիս 08, 2011 at 10:47
