Հովիկ Աբրահամյանի հողերն են ջրում

Հովիկ Աբրահամյանի հողերն են ջրում

Հրապարակ

Հունիսի 13-ին Արարատի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի խմելու եւ կենցաղային օգտագործման ջրի հսկիչը գյուղացիներին զգուշացրել է, թե՝ «Ջուր հավաքեք-պահեք, մեկ շաբաթ ջուր չի լինելու: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հողերն են ջրելու»: Այն, որ ոռոգման ջրերը հողի համար առավել սննդարար են, քան աղբյուրինը, բոլորին է հայտնի: Սակայն երբ Աբրահամյանի մարդիկ ընտրել են երկրորդ տարբերակը կամ երկուսը միասին, խոսում է այն մասին, որ գյուղնախարարության հեքիաթներին հակառակ՝ մարզում ոռոգման ջրի խնդիր կա:

Ի դեպ, հսկիչը «մխիթարել է», թե իրենք մենակ չեն՝ հարակից երկու գյուղերը եւս բախտակից են: Գյուղում, որտեղ գյուղացիներին զգուշացվել է, շաբաթական 2, լավագույն դեպքում 3 անգամ են ջուր տալիս, այն էլ մի քանի ժամով, մինչդեռ Աբրահամյանի ծննդավայրում՝ Մխչյանում, շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է:

Հունիս 15, 2011 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր