Ռոկ, Ռոկ, Ռոկ, Թռչկանը տոնում է

Ռոկ, Ռոկ, Ռոկ, Թռչկանը տոնում է

ԷկոԼուր

Թռչկան ջրվեժի պաշտպանությամբ հանդես եկող հասարակության հաղթանակը նշանավորվեց խորհրդանշական ակցիայով: Թռչկանի մոտ գտնվող Շիրակամուտ գյուղում տեղի ունեցավ ռոկ համերգ, որտեղ հանդես եկան հայտնի ռոկ խմբեր «BAMBIR»-ը, «VORDAN KARMIR»-ը, «LOUSNELIUS»-ը, «SCREAM»-ը, «YAN»-ը եւ «THE DREAMERS»-ը:

Հաղթանակը համոզիչ է, քանի որ նոյեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու վերաբերյալ, իսկ նոյեմբերի 4-ին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Թռչկանի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի բնապահպանական փորձաքննության եզրակացությունը չեղյալ է համարվել:

Սակայն ակտիվիստները մտադիր չեն կանգ առնել ձեռքբերվածով: «Մի հարց, իսկ ո՞վ է պատասխան տալու Թռչկանի հողի կատեգորիան փոխելու, ջրօգտագործման թույլտվություն, դրական եզրակացություն տալու համար: Հա, իհարկե կարող ենք ասել, Թռչկանի հարցը արդեն լուծված է, ահա և վերջ, բայց արդյո՞ք այս հանցագործության մասնակիցները չեն պատժվելու: Անպատիժ մթնոլորտը նոր  արատներ կծնի: Պահանջում ենք պատժել մեղավորներին»,- Facebook սոցիալական ցանցում հայտարարում է ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով մնացել է Թռչկանում 12 օր: Որպես նշան, թե բնության նկատմամբ անօրինականությունների դեմ պայքարը շարունակվում է, ակտիվիստները սափրել են գլուխները:

Նոյեմբեր 08, 2011 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր