

Tert.am
Բոլոր նրանք, ովքեր թույլ էին տվել Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ կառուցել, ենթարկվել են պատասխանատվության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխնախագահ Հենրիկ Գրիգորյանը:
«Կառավարության որոշմամբ՝ բնապահպանության նախարարությանը երկու ամիս ժամկետ է տրվել փորձաքննություն իրականցնելու համար, սակայն դեռևս անցել է միայն մեկ ամիս և մենք դեռևս ոչ մի բան չենք կարող ասել և եզրակացություն չենք կարող հրապարակել»,-ասաց Գրիգորյանը:
Երիտասարդ բնապահպան Արման Վերմիշյանը փորձեց պարզել պետական լիազորված մարմնի ներկայացուցչից, թե արդյոք երիտասարդ բնապահպանները մասնակցում են ջրվեժի անձնագրավորման գործընթացին, ինչպես որ դա պահանջում է կարգը:
«Ես չգիտեմ: Այդ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել»,-ասաց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխնախագահը:
Դեկտեմբեր 08, 2011 at 15:28
