Վարչապետը գետ է ցամաքեցնում

Վարչապետը գետ է ցամաքեցնում

Asekose.am

Ամբողջովին ցամաքել է Գառնի գյուղով անցնող գետը, այդ մասին հայտնեցին «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած գյուղացիները: Ըստ նրանց` պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ գետի վրա հիդրոէլեկտրակայան է կառուցում, այն էլ մի քանի հատ:

Թերթի զրուցակիցները դժգոհեցին, որ իրենք ջրից գրեթե զրկված են` խնդրելով բարձրաձայնել այդ մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանից, որը, բնականաբար, հերքեց` ասելով. «Վարչապետը բացարձակ այդ ամենի հետ կապ չունի»:

Օգոստոս 24, 2012 at 14:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր