

ԷկոԼուր
«Մեր համայնքի միակ հույսը, միակ փրկությունը Սևանի ջուրն է: Նախկինում մենք օգտվում էինք Սևջուր գետից, բայց քանի որ Սևջուր գետը ցամաքել է, մենք այլևս չենք կարող օգտվել նրանից»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ակնալիճի համայնքապետ Գևորգ Միսակյանը:
Ակնալիճում կա 13 խորքային հոր, որոնցից մեկն օգտագործվում է խմելու, իսկ մյուսները ոռոգման նպատակով: Համայնքապետ Գևորգ Միսակյանի խոսքով՝ դա չի բավարարում գյուղի բոլոր մշակովի հողատարածքները ոռոգելու համար: «Մեր հողերը վատ հողեր են, մենք նորմայից շատ ենք ջուր ծախսում... Ջրի պակասը զգում ենք օգոստոս-սեպտեմբերին…Նախատեսված է բանջարաբոստանային մշակաբույսերը 16 անգամ ջրել, բայց, եթե մենք 16 անգամ ջրենք, մենք բերք չենք ունենա, պետք է գոնե 30 անգամ ջրենք…Մեր բերքը համար առաջին պայմանն է մեր երեխաներին կերակրելու համար...Սևանը շատ սիրելով՝ մենք ուզում ենք ջուր ունենալ... »,-ասում են Ակնալիճի բնակիչները եւ հավելում,- Թող կառավարությունը մտածի, որտեղից կարող է ջուր բերել»:
Ապրիլ 04, 2014 at 18:29
