

ԷկոԼուր
Գառնեցիների պահանջով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման համար նախատեսված շինտեխնիկան ամբողջությամբ դուրս բերվեց Ազատի կիրճից: Գառնի-Երևան ճանապարհը կրկին բաց է:
«Գառնեցիները մինչև վերջ կանգնեցին, մինչև Ազատի կիրճից դուրս չբերվեց ամբողջ շինտեխնիկան: Հիմա ճանապարհը նորից բաց է», - ԷկոԼուրին հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը: Նշենք, որ Գառնի-Երևան ճանապարհը փակ էր 9 ժամ:
Լուսանկարը՝ Լևոն Գալստյանի
Ապրիլ 13, 2016 at 20:32
