Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղի բնակիչները կողմ են փոքր ՀԷԿ-ի կառուցմանը

Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղի բնակիչները կողմ են փոքր ՀԷԿ-ի կառուցմանը

ԷկոԼուր

Մարտի 19-ին Հերմոնի գյուղապետարանում տեղի ունեցան «Արատեսէներջի» ՍՊԸ կողմից ներկայացված «Նանե» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումները: Լսումներին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուրնաչյան, ՓՀԷԿ-ի նախագծող Ստեփան Պապիկյանը, Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանը, «Արատեսէներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Օհանյանը, տեղի բնակիչները, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը:

Ինչպես հասարակական լսումների վայրից հայտնեց «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, բնակիչները կողմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ 8 աշխատատեղի ստեղծումն իսկ իրենց համար շատ կարեւոր է :

ՓՀԷԿ-ը կառուցվելու է Այսասի գետի վրա: Սա լինելու է թվով 2-րդ ՓՀԷԿ-ը այս գետի վրա : Առաջինը վաղուց է գործում:

Ինչպես նշված է ՓՀԷԿ-ի կառուցման նախագծում, Այսասի գետը Կարա-Կայա գետի աջ վտակն է: Նրա երկարությունը կազմում է 12 կմ, ընդհանուր ջրահավաք մակերեսը` 33.2 կմ2: Տարածքում առկա են հաճարենու, կաղնու, բոխու, հացենու եւ այլ ծառեր: Ողնաշարավոր կենդանիներից հանդիպում են` անտառային կատու, թխակապույտ աղավնի,  սկյուռ: Անողնաշարավորներից` անձրևաորդ, մրջյուն, ծղրիդ, մորեխ, փայտոջիլ, կապտաթիթեռ, կաղամբաթիթեռ, մոծակ, սենյակային և դաշտային ճանճեր:           

«...Շինարարական աշխատանքների ժամանակ` ՓՀԷԿ-ի շենքի հիմքերի և խողովակաշարի խրամուղու փորման ժամանակ կվնասվի այդ հատվածների բուսածածկը, այդ թվում կհատվեն մի քանի թփեր, որոնք շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն չեն թողնի:

ՀԷԿ-ի շենքի և խողովակաշարի կառուցման տարածքի ցամաքային կենդանիների վրա կարող է վնասակար ազդեցություն թողնել ձվադրման և բնադրման վայրերի կորուստը:

...«Նանե» ՓՀԷԿ-ի շինարարության արդյունքում շրջակա միջավայրի հասցված տնտեսական վնասը կկազմի` 369529 դրամ/տարի»,- մասնավորապես գրված է նախագծում:

Հասարակական լսումների մանրամասները` շուտով:

Մարտ 19, 2013 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր