Փոքր ՀԷԿ-եր, թե՞ արևային էներգիա

Փոքր ՀԷԿ-եր, թե՞ արևային էներգիա

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-եր, թե՞ արևային էներգիա: Այս մասին բանավիճում են  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դոցենտ Ղուկաս Մեհրաբյանը և Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կայուն էներգիայի ֆինանսների ծրագրի ղեկավար Կարեն Արաբյանը:

«Արեգնակային էներգիան բացարձակապես ոչ մի վնաս չի հասցնում բնությանը: Հիդրոէլէկտրակայանը, գիտեք` ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում` մարդիկ կռիվ են տալիս, ծառ են կտրում, գետի հուներ են փոխում, էկոլոգիական մեծ վնասներ են հասցնում բնությանը, իսկ արեգակնային էներգիան զերծ է դրանից, բայց իր հզորությամբ չի զիջում»,- ասաց Ղուկաս Մեհրաբյանը:

Նրա խոսքով` արեգնակային էլէկտրաէներգիա ստանալու համար  1 քառակուսի կմ տարածք ունենալը  հավասարազոր կլինի ստացված ամբողջ Հայաստանի հիդրոռեսուրսների կեսին: Մասնագետի կարծիքով` արևային էներգիան թանկ հաճույք չէ:

«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում կառավարության վերաբերմունքը, ինձ հետաքրքրում է, որ Հայաստանում մի հատ ձեռնարկատեր լինի, որը ֆինանսավորի ծրագիրը: Հայ մարդը առնվազն 9 ամիս բացարձակապես տաք ջուր ունենալու ոչ մի պրոբլեմ չի ունենա»,- ասաց Ղ.Մեհրաբյանը:

Իսկ Կարեն Արաբյանի կարծիքով` մեզ պետք չէ արևային էներգիա, քանի որ դա շատ թանկ հաճույք է: «Էլէկտրաէներգիայի մասով 90 դրամն է լինելու: Պատրա՞ստ ենք մենք վճարելու այդ գինը մաքուր էլէկտրաէներգիայի համար»,- ասում է Կ.Արաբյանը:

Նա նախընտրելի է համարում փոքր ՀԷԿ-երի կառուցումը:  «ՀԷԿ-երի մեջ շատ-շատ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները լուծվող են, առաջարկություները գնում են, բայց որպես գաղափար փոքր ՀԷԿ-երը, որպես էլեկտրոէներգիայի աղբյուր, դեռ ալտերնատիվա մինչև այսօր չունենք: Հիմա մոտենում են հողմակայանները, բայց հողմակայանները էլի այնպես չի, որ բոլոր խնդիրները դրանով ավարտվեցին: Հողմակայաններն էլ մեծ խնդիր ունեն»,-ասաց Կարեն Արաբյանը: 

«Այն, որ փոքր ՀԷԿ-երը հատկապես Հայաստանում կաևորագույն և լավագույն տարբերակ է` որպես այլընտրանքային էներգիա, միանշանակ է: Բայց թիրախը նա է, որ կառուցում են սխալ, շահագործում են սխալ»,- նշեց հիդրոլոգ Գենադի Կոջոյանը: Նրա խոսքով` ՀԷԿ-երը պետք է հսկողության տակ վերցվեն, ըստ նախագծի կառուցվեն և ըստ նախագծի շահագործվեն:

Հունիս 13, 2013 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր