

ԷկոԼուր
Հրազդան գետում Գինու գործարանի արտահոսքի մասին ԷկոԼուրի ահազանգի հիման վրա Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը ստուգումներ անցկացրեց: Հունիսի 24-ին բնապահպանական տեսչության ավագ տեսուչ Գառնիկ Մանուկյանը իր օգնականի, ԷկոԼուրի աշխատանքային խմբի եւ Գինու գործարանի ներկայացուցչի հետ միասին մեկնեցին դեպքի վայր: Ավագ տեսուչի եզրակացության համաձայն, իրոք, արտահոսքերը թունավորում են գետը: Բայց դրանում մեղավոր ճանաչվեց «Երեւան Ջուրը»: Գինու գործարանի ներկայացուցիչը մեզ ցույց տվեց պայմանագիրը, որի համաձայն՝ գործարանը «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին 1 լիտրի համար վճարում է 25 դրամ: Տրամաբանությունն այն է, որ գործարանը կարող է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ից պահանջել իր պարտավորությունների կատարում: Բայց արդյոք պահանջները կկատարվեն,, ահա թե ինչումն է հարցը: Հրավիրված Բնապահպանբության նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ խնդիրն ավելի խորն է: «Խողովակները նեղ են, նախատեսված չեն մեծ ծավալի համար: Իսկ հիմա մեկ խողովակի վրա ծանրաբեռնվածությունը ոչ միայն Գինու գործարանից է, այլեւ վերջերս կառուցված մնացած բոլոր օբյեկտներից»,- ասաց մասնագետը:
Եթե դա այդպես է, ապա խնդիրը ծագելու է նորից ու նորից, եթե «Երեւան ջուր»-ն այն չլուծի արմատապես թեպետ վերջերս հաստատված 26 միլիոն դոլլարի վարկի հաշվին, որը Հայաստանին տրամադրել է Ֆրանսիայի կառավարությունը:
Հունիս 25, 2013 at 12:04



