Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 6-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`    27.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`        -3.00C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`    12.20C

www.mes.am

Ապրիլ 06, 2021 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր