Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝  աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝   28.80C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝       1.90C (1976 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝   13.50C

www.mes.am

Ապրիլ 14, 2021 at 10:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր